Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայտնի են մեքենաշինության ոլորտի ամենահարուստ մարդկանց անունները

Հայտնի են մեքենաշինության ոլորտի ամենահարուստ մարդկանց անունները
15.10.2019 | 11:42

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է մեքենաշինական ոլորտի ամենահարուստ մարդկանց ցանկը, որ կազմել է Bloomberg գործակալությունը:

Ըստ գործակալության՝ մեքենաշինական ոլորտում Գեյթսի բաժնեմասերն ավելի քան 914 մլն դոլար արժողության են: Այն, ի դեպ, միլիարդատիրոջ 105 մլրդ դոլար կարողության անգամ մեկ տոկոսը չի կազմում:


Ցանկի երկրորդ հորիզոնականում է Oracle ծրագրի հիմնադիր Լարի Էլիսոնը, որի կարողությունն այս ոլորտում ունեցած հարստության 1.3 տոկոսն է կազմում:
«Եռյակը եզրափակում է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որի բաժնեմասերը 8.3 մլրդ դոլար են գնահատվել, ինչն ունեցած ընդհանուր գումարի մոտ 47 տոկոսն է: 4-րդ և հինգերորդ հորիզոնականներում են՝ համապատասխանաբար Tata Motors Ltd հնդկական մեքենաշինական ընկերության տնօրեն Փալոնջի Միսթրին, և BMW-ի տնօրեն Սյուզաննա Կլաթենը»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 4854

Մեկնաբանություններ